Ավստրալացի զբոսաշրջիկը զոհվել է Թաիլանդի Փհուքեթ կղզում պարաշյուտով թռչելիս, հայտնում է Daily Mail–ը։
Պարբերականի տեղեկություններով՝ 70–ամյա բիզնեսմեն Ռոջեր Ջոն Հասին Փհուքեթում հանգստանում էր կնոջ հետ։ Հուլիսի 12–ին տղամարդը պարասեյլինգով է զբաղվել, իսկ կինը ամբողջ գործընթացը նկարահանել է տեսախցիկով։
Հրահանգիչի հետ թռչելուց կարճ ժամանակ անց Հասին ընկել է ավելի քան 30 մետր բարձրությունից։ Ստացած վնասվածքների հետեւանքով նա մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին։
Ոստիկանությունը միջադեպի հետաքննություն է սկսել։ Ձերբակալվել է մոտորանավը վարող մարդը եւ հրահանգիչը, որը թռչել է ավստրալացու հետ։ Նրանց անփութության մեղադրանք է առաջադրվել, որը մարդու մահվան է հանգեցրել։



























