Հայաստանում կամրապնդեն եւս 12 դպրոցի սեյսմակայունությունը: Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հուլիսի 13-ի նիստում:

Աշխատանքները կիրականացվեն Ասիական զարգացման բանկի ծրագրով՝ բանկից ստացված 88.5 մլն եւ կառավարության տրամադրած 18.5 մլն դոլարով: Ծրագիրն ակնկալում են ավարտին հասցնել մինչեւ 2020 թվականի նոյեմբեր: Այդ միջոցներով նաեւ 46 դպրոց կհիմնանորոգվի: