Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին «Առաջնորդը» կենսագրական ֆիլմի պրոդյուսեր Ալի Ավջին ձերբակալվել է Թուրքիայում՝ ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Hurriyet-ը։

Նշվում է, որ Ավջին եղել է նաեւ «Զարթոնք» ֆիլմի պրոդյուսերը, որը պատմում էր Թուրքիայում անցած տարվա հուլիսին ձախողված հեղաշրջման մասին։ Ֆիլմի սցենարով էրդողանի ընտանիքը սպանվել է ապստամբների կողմից, իսկ նրա քունքին ատրճանակ են դրել։ Ավջիի հետ ձերբակալվել է նաեւ Ստամբուլի տեխնիկական համալսարանի դոցենտ Ֆեթուլլահ Քարաբիբերը, որին եւս նույնպիսի մեղադրանք են առաջադրել։