Թուրքիայում պետհեղաշրջման փորձի տարելիցի նախօրեին ավելի քան 7000 ոստիկան, պետծառայող ու գիտնական է աշխատանքից հեռացվել։ Նրանց կասկածում են Ֆեթուլահ Գյուլենի հետ կապերի մեջ, որին նախագահ Ռեջեփ Էրդողանը մեղադրում է ապստամբություն կազմակերպելու մեջ, հայտնում է Reuters-ը։

Ընդհանուր առմամբ անցած տարվա հուլիսին տեղի ունեցած պետհեղաշրջման փորձից հետո Թուրքիայում աշխատանքից հեռացվել է 150 000 մարդ ու մոտ 50 000մարդ  էլ կալանավորվել է։ Հիմնականում զինվորականներ, ոստիկաններ, պետծառայողներ, գիտնականներ ու լրագրողներ։