ՀՀ Վերաքննիչ դատարանը մերժել է «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանի բողքը` ընդդեմ քննչական ծառայության եւ դատախազության անգործության:

Կարո Եղնուկյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը դատարանում նշել է, որ քննիչը որևէ գործողություն չի կատարել,  բոլոր հարցերը մնացել են անպատասխան` նույնիսկ մեղադրանքը փոխելուց հետո: Իսկ  Կարո Եղնուկյանը նշել է որ իրեն առաջադրված մեղադրանքի հիմքերը քննիչն ու դատախազը իրեն չեն պարզաբանել, մինչդեռ օրենքով այդպիսի պարտավորություն ունեն:

Կարո Եղնուկյանին մեղադրում են պատանդներին պահելուն օժանդակելու (Քրեական օրենսգրքի 38-218 հոդված) ու զավթած շենքները եւ շինությունները պահելուն օժանդակելու (Քրեական օրենսգրքի 38-219 հոդված) մեջ: