Գերմանիայի ԱԳՆ-ն  քաղաքացիներին հորդորել էավելի զգույշ լինել Թուրքիա այցելելիս ՝ հաշվի առնելով վերջին ձերբակալությունները ու հյուպատոսական մուտք տրամադրելու հարցում Անկարայի մերժման դեպքերը, հայտնում է Reuters-ը։

«Մարդկանց, ովքեր Թուրքիա են այցելում անձնական կամ գործնական պատճառներով, համառորեն խորհուրդ ենք տալիս բարձր զգոնություն դրսեւորել։ Նրանք պետք է նույնիսկ կարճատեւ այցելությունների դեպքում գրանցվեն գերմանական հյուպատոսարաններում ու դեսպանատանը»,- նշել են Գերմանիայի ԱԳՆ-ում։

«ԱԳՆ-ն ոչ միշտ է ժամանակին տեղեկացվում Գերմանիայի քաղաքացիների ձերբակալության մասին ու հյուպատոսական ծառայությունների հասանելիությունը ոչ միշտ է ապահովվում»։