Հուլիսի 19-ին, ժամը 5.30-ի սահմաններում, «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան Կապանի Հ. Ավետիսյան փողոցում կորցրել է կառավարումը դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել աջակողմյան մայթեզրին, այնուհետեւ շարժվելով առաջ՝ բախվել է ծառի եւ հրդեհվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: