Շիրակի մարզում հուլիսի 20-ին տեղի ունեցած ողբերգական վթարից մանրամասներ են պարզվել: Shamshyan.com-ի փոխանցմամբ, Mercedes-ի վարորդ Հարություն Պետրոսյանն աշխատում է «ՎՏԲ» բանկի Սպիտակի մասնաճյուղում՝ որպես կառավարիչ, իսկ վիրավոր երեխաները սովորում են Մարալիկի թիվ 1 դպրոցում։ Opel Astra-ն վարել է Մարալիկի բնակիչ, 42-ամյա Մելիքսեթ Ալեքսանյանը:
Վթարի հետեւանքով վարորդներ Հ.Պետրոսյանը, Մ.Ալեքսանյանը, վերջինի ուղեւորները՝ Մարալիկ քաղաքի բնակիչներ 13-ամյա Մոնիկա Ալեքսանյանը, 10-ամյա Սոֆի Ալեքսանյանը, 6-ամյա Աննա Ալեքսանյանը, 9-ամյա Անահիտ Ալեքսանյանը տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 60-ամյա Անահիտ Ալեքսանյանը, որը նույնպես Մարալիկ քաղաքի բնակիչ էր, տեղում մահացել է։
Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 20-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Շիրակի մարզում, ինչի հետեւանքով 60-ամյա քաղաքացի է մահացել:





























