Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 23-ին, ժամը 12:29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Քուչակի փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկին կից փափուկ կահույքի չգործող արտադրամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:41-ին, մարվել՝ 14:04-ին:

Արտադրամասում (100 քմ) այրվել են սարքավորումներ եւ շինանյութ: