Թուրքիայում ընդդիմադիր Cumhuriyet (Ջումհուրիյեթ) պարբերականի 11 լրագրողների դեմ սկսված դատական լսումների 4 օրը դատարանը ստիպված է եղել ազատ արձակել 7 լրագրողի։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ դատարանում Cumhuriyet-ի լրագրողների պաշտպանական ճառերը խիստ անհարմար դրության մեջ են գցել դատավորներին, ովքեր ստիպված են եղել 7 լրագրողի ազատ արձակել։

Նշենք, որ Թուրքիայում ընդդիմադիր մամուլը շեշտում է, թե Cumhuriyet թերթի դեմ այս դատական  գործը սարքած է, քանի որ գյուլենական լինելու մեղարանքով գործով անցնող լրագրողները երկար ժամանակ պայքարել են հենց գյուլենականների դեմ։

Ավելին, լրագրողների դեմ բացված դատական գործը քննող դատավորը եւս մեղադրվում է գյուլենական լինելու մեջ։