Առաջիկայում Lenta.ru համացանցային պարբերականը նոր գլխավոր խմբագիր կունենա։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել են Rambler&Co ընկերությունում, որի կազմում ներառված է կայքը։ Նոր գլխավոր խմբագրի թեկնածությունը, սակայն, ընկերությունում կհաստատեն միայն վերջինի պաշտոնական նշանակումից հետո։ 

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, համաձայն որի՝ Lenta.ru-ի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Բելոնովսկին թիմի մի մասի հետ կլքի ընկերությունը։ Նա կզբաղվի «Ազգային մեդիա գրուպ»-ին պատկանող Iz.ru նախագծի զարգացմամբ։ Նշվել է նաեւ, որ նրա տեղը կզբաղեցնի Վլադիմիր Տոդորովը։