Թուրքիայի ոստիկանությունը օգոստոսի 10-ի վաղ առավոտյան դատարանի հրահանգով մի շարք լրագրողների տներում խուզարկություններ է իրականացրել։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը 35 հասցեում իրականացրած գործողության ընթացքում ձերբակալել է 9 լրագրողի, այդ թվում ընդդիմադիր BirGun պարբերականի գլխավոր խմբագիր Բուրաք Էքիջիին։

Ձերբակալված լրագրողները մեղադրվում են  գյուլենական լինելու մեջ, քանի որ ըստ ոստիկանության հաղորդագրության նրանց հեռախոսներում հայտնաբերվել է գյուլենականների միջեւ գաղտնի հաղորդակցության միջոց համարվող ByLock հավելվածը։