Թուրքիայի վարչապետի եւ թուրքական համալսարանների ռեկտորների հանդիպման դեմ բողոքի դուրս եկած ուսանողների դեմ ոստիկանության օգտագործած բիրտ միջոցների հետեւանքով 19-ամյա մի հղի ուսանող կորցրել է երեխային:

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ ոստիկանների կողմից ծեծի ենթարկված 19-ամյա Օ. Է.-ն տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ հայտնի է դարձել, որ երեխան հարվածներից մահացել է։ «Ես ոստիկաններին ասում էի, որ չհարվածեն, քանի որ հղի եմ, բայց չէին լսում եւ մահակներով հարվածում էին»,-ասել է դեռեւս չծնված երեխային կորցրած ուսանողը։

Թուրքիայի Մարդու իրավունքների պաշտպանության միության փաստաբաններից Գյուլիզար Թունջերը հաստատել է հիշյալ դեպքը եւ նշել, թե երեխային կորցրած Օ.Է.-ն ի վիճակի չէ խոսելու։