Թուրքիայի արեւմտյան Մուղլա նահանգում 4.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է երկրի արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ հետեւանքների վերացման վարչությունը:

Երկրաշարժի օջախը 61.98 կմ խորությամբ է եղել:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ դեռեւս չկան: