Fiat ընկերության բրիտանական գրասենյակը հրապարակել է Fullback Cross նոր փիքափի գինը, որը հիմնված է Mitsubishi-ի արտադրական ճարտարապետության վրա: Իտալական փիքափի բազային տարբերակի արժեքն է 26,5 հազար ֆունտ սթերլինգ:
Fiat Fullback Cross փիքափի ծածկի տակ տեղադրված է անայլընտրանքային 2,4-լիտրանոց տուրբոդիզել, որի հզորությունը 180 ձիաուժ է՝ 430 Հմ պտույտով: Այս շարժիչը չի օգտագործում AdBlue համակարգը եւ համապատասխանում է «Եվրո-6» էկոստանդարտին:
Fullback Cross-ն ունի ռադիատորի սեւ ճաղավանդակ, պլարստիկե սեւ ծածկոցով, նաեւ թափքի սատինե գույն: Ավտոմեքենան հագեցած է ամբողջական հաղորդակի համակարգով՝ Torsen կենտրոնական դիֆերենցիալով, որն աշխատում է նույնիսկ ցածր շրջադարձերում, փոխանցում է «Ավտոնովոստի դնյա»-ն:




























