Ամերիկյան J.D. Power and Associates հետազոտական ընկերությունը հրապարակել է հարցման արդյունքները, որի ընթացքում 33 560 մեքենայատերեր ներկայացրել են 2013 թվականի արտադրության իրենց մեքենաների խնդիրները:
Յուրաքանչյուր դասում առաջատար է որոշվել: Հիմա այս մոդելներն արժանիորեն կարելի է անվանել ամենահուսալիները
novate.ru-ն հայտնում է, որ 3-դռնանի Fiat 500 հեչբեքը տարվա ավտոմեքենան է դարձել CAR Magazine հանդեսի վարկածով, իսկ քաղաքային ավտոմեքենաների դասում՝ ամենահուսալին: 2-րդ տեղում է ճապոնական բիզնես դասի Lexus ES սեդանը: 3-րդ հորիզոնականը զբաղեցրել է Buick Verano կոմպակտ ավտոմեքենան: Honda Jazz-ը ստացել է Euro NCAP-ի մրցանակը՝ որպես իր դասում լավագույն ավտոմեքենան եւ ցուցակում գրավել է 4-րդ տեղը: 5-րդ տեղը բաժին է հասել Mini-ին՝ 1950-ական թվականների հռչակավոր մոդելի ժառանգորդին: 6-րդ տեղում է Chevrolet Malibu-ն՝ միջին չափի հուսալի սեդանը: Ճապոնական եւս մեկ սպորտային սեդան՝ Lexus GS-ն զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը: Ամերիկյան Chevrolet Camaro-ն 8-րդն է: Ցուցակը եզրափակել է Buick LaCrosse-ը՝ հերթական չինական «ամերիկացին»:































