Ավստրիայի խորհրդարանում վերանորոգման աշխատանքների ժամանակ նացիստական ժամանակաշրջանին պատկանող մի քանի արվեստի գործ է հայտնաբերվել՝ Ադոլֆ Հիտլերի պատկերով։
Der Standart–ը հայտնում է, որ շենքի նկուղում գտել են 4 նկար, 2 կիսանդրի եւ հարթաքանդակ։ Ավստրիայի ազգային խորհրդի նախագահ Դորիս Բուրեսի խոսքով՝ այդ գտածոն ընդգծում է խորհրդարանի շենքի նացիստական պատմությունը լիովին վերամշակելու անհրաժեշտությունը։
1938 թվականին խորհրդարանի շենքը Ռեյխի վերամիավորման հարցերով կոմիսարի նստավայրն էր, հետագայում նացիստների համար որպես բազա էր ծառայում։ Մոտ 130 տարի 13.5 հազար քառ/մ մակերեսով շենքը կանգուն է մնացել առանց լուրջ նորոգման։ Նորոգման աշխատանքների մասին որոշումը կայացվել էր 2015 թվականին։




























