ԱՄՆ Պետքարտուղարությունը վերակազմավորման շրջանակում մտադիր է առաջիկա 5 տարիներին սեփական բյուջեն 10 մլրդ դոլարով կրճատել, հայտնում է CBS-ն՝ վկայակոչելով դիվանագիտական գերատեսչությունում սեփական աղբյուրներին:

Հինգշաբթի Պետքարտուղարության ներկայացուցիչներն այս մասին տեղեկացրել են ԱՄՆ Կոնգրեսի անդամներին: Նրանց զեկույցում նշվում է, որ գլխավոր նպատակը «կորպորատիվ մշակույթի ստեղծումն է՝ ուղղված գերատեսչության շարունակական կատարելագործմանը, արդյունավետությանը եւ թափանցիկությանը»:

Հեռուսատաալիքը շեշտում է, որ «հյուպատոսական գործառույթները ներքին անտանգության նախարարությանը փոխանցելու, Պետքարտուղարության դերի նվազեցման եւ պետքարտուղարին ավելի էական լիազորություններով օժտելու ծրագրեր չկան»:

Հեռուստաալիքը նշել է, որ վերակազմավորման մի շարք դրույթներ նախատեսում են հավանություն ԱՄՆ Կոնգրեսի եւ Սպիտակ տան վարչաբյուջետային վարչության կողմից, իսկ որոշ դրույթներ պահանջում են փոփոխություններ կատարել օրենքներում: