Ձեռքերի համար էլեկտրական չորանոցները վտանգավոր են մարդու առողջության համար։ Նման եզրակացության են հանգել Մեծ Բրիտանիայի գիտնականները՝ մի շարք հետազոտություններից հետո։

Էլեկտրական չորանոցների աշխատանքը, ըստ գիտնականների, նպաստում է օդում միկրոբների զանգվածային տարածմանը։ Արդյունքում տուժում են նույնիսկ այն մարդիկ, ովքեր այդ սարքերի կողքին են գտնվում ։ Չորանոցների կողքին բակտերիաների քանակը 27 անգամ գերազանցել է թղթե սրբիչների դիսպանսերի մոտ գրանցված նույն ցուցանիշները, այդ իսկ պատճառով ձեռքերի չորացման ժամանակ կարելի է ոչ միայն միկրոօրգանիզմների տարածող դառնալ, այլեւ վարակվել դրանցով ուրիշներից։

Փորձի իրականացման համար գիտնականները ընտրել են Lactobacillus-ը։ Ձեռքերի վատ մաքրման նմանակումը պատկերավոր ցույց է տվել, որ բակտերիաների տվյալ տեսակն առնվազն հնգակի շատ է հավաքվում ռեակտիվ չորանոցի մոտ։ 15 րոպեի ընթացքում բակտերիաները գտնվում են ակտիվ փուլում, հայտնում է «Ակտուալ լուրերը»։