Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը նախագահի թեկնածու կառաջադրի 2019թ․ Թուրքիայի նախագահական ընտրություններում։ Այս մասին սեպտեմբերի 19-ին՝ Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Կարո Փայլանը։

Խոսելով Թուրքիայում սպասվող նախագահական ընտրությունների և այն մասին, հնարավոր համարու՞մ է նա արդյոք ընդդիմադիր թեկնածուի առաջադրումը նախագահի պաշտոնում՝ Փայլանը հիշեցրել է, որ  Թուրքիայի Սահմանադրության մեջ փոփոխություններ են կատարվել։

«Ցավոք հանրաքվեի ժամանակ հաղթանակ տարան Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու կողմնակցները։ Էրդողանի երազանքն է բռնակալ դառնալ։ Այդ փոփոխություններն արվել են մեկ մարդու համար։ Մենք ուզում ենք, որ նախագահի թեկնածուն դեմոկրատ լինի։ Իհարկե մեր կուսակցությունը կունենա թեկնածու, որը արդարության և հավասարության կողմնակիցն է լինելու։ Դուք գիտեք, որ Էրդողանը դաշինք է կնքել  «Ազգային շարժում» կուսակցության հետ, բայց մենք է պետք է ունենանք թեկնածու, որպեսզի այս ազգայնական ուղին այլևս չշարունակվի»,-ասել է Փայլանը։