Իտալիայի հարավում 50 մարդ է ձերբակալվել է երկրի ամենախոշոր մաֆիայի կազմակերպություններից մեկի`«Սակրա կորոնա ունիտա»-ի դեմ պայքարի գործողությունների արդյունքում, հաղորդում է «Ռիա Նովոստին»:

Կալանավորվածները մեղադրվում են կազմակերպված հանցախմբում  ներգրավվելու, սպանությունների, թրաֆիքինգի, թմրամիջոցների և զենքի գնման ու պահպանման մեջ, հաղորդում է են կարաբիներները:

Մեղադրական կետերից մեկը «կորոնայի» նախկին անդամներից մեկի որդու դատաստանն էր, ով համաձայնել էր համագործակցել ոստիկանության հետ։

Գործողությունը դեռեւս դեկտեմբերին սկսված հետաքննության արդյունք էր և անցկացվել էր Բրինձիի, Լեչեի եւ Տարանտոյի շրջաններում՝ Ապուլիայի հարավարևելյան հատվածում։

Իտալիայում գոյություն ունի մաֆիայի 4 հիմանական միավորում։ Սիցիլիայում` «Կոզա Նոստրա», Կալաբրիայի շրջանում` «Նդրանգետա», «Նեապոլում եւ նրա շրջակայքում՝ «Կամորրա», իսկ Ապուլիայում`«Սակրա կորոնա ունիտա»: