ԱՄՆ Արքանզաս նահանգի նախկին ավագ դպրոցի ուսուցչուհին մեղադրվում  է անչափահասներին գայթակղելու համար, հաղորդում է «Նյու Յորք փոստը»-ը:

Ոստիկանները կասկածում են, որ 2016 թվականի հունվարից մինչեւ ապրիլ ուսուցչուհին սեռական հարաբերություններ է ունեցել 4 աշակերտի հետ։

Պարբերականի տվյալներով՝ ուսուցչուհին ուսանողներին «սեքսուալ բնույթի» հաղորդագրություններ է ուղարկել՝  հրավիրելով նրանց իր բնակարան։ Հետագայում պարզվել է՝ մի օրվա ընթացքում տարբեր ժամերի նրան է այցելել երկու  աշակերտ:

Գոլայնը խոստովանել է, որ սեքսով է զբաղվել 4 աշակերտի հետ։ Նրա խոսքով՝ ինքը վստահ է եղել, որ նրանցից մեկը 18 տարեկանից բարձր է։ Ընդ որում, կինը նշել է, որ ստեղծած իրավիճակում  չէր ցանկան կորցնել ամուսնուն։

Գործով առաջին դատական նիստը կայանալու է հոկտեմբերի 31-ին։ Եթե Գոլայնի մեղքն ապացուցվի, նրան կարող է սպառնալ մինչեւ 40 տարի կամ ցմահ բանտարկություն։