Սեպտեմբերի 22-ին, ժամը 06:28-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասին հարակից սարում հրդեհ է բռնկվել:

Ըստ նախնական տվյալների` այրվում է 100 հա խոտածածկ տարածք:

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 74 հրշեջ-փրկարար:

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն: