Ֆրիդա անունով փրկարար շունը Մեքսիկայում վերջին օրերի հերոսն է դարձել, երբ  ավերիչ երկրաշարժից հետո փլատակների տակ աշխատանքներ կատարելու ժամանակ օգնել է փրկել մի քանի մարդկանց կյանքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Յոթամյա լաբրադորի աշխատանքային նկարագիրը տպավորիչ է` տարբեր երկրներում աշխատելիս նա փրկել է 52 մարդկանց կյանք Մեքսիկայում, Էկվադորում, Գվատեմալայում, Հաիթիում: Սոցիալական ցանցերի օգտատերերն արդեն առաջարկել են Ֆրիդային հավերժացնել՝ հայտնի նկարիչ Դիեգո Ռիվերայի դիմանկարի փոխարեն նրան պատկերելով 500 պեսոյի վրա։