Ռուսաստանի Լենինգրադի մարզում կանխել են դիզվառելիք գողացող հանցավոր խմբի գործունեությունը:
Ինտերնացիոնալ «բրիգադի» կազմում եղել են Բելառուսի, Հայաստանի, Լատվիայի եւ Արխանգելսկի մարզի բնակիչներ, որոնք ապրում էին Վիբորգի շրջանում: Նրանք բոլորը պարբերաբար զբաղվել են նավթամթերքի խողովակաշարից դիզվառելիքի գողությամբ:
Հանցավոր խմբի մասնակիցները կտրվածք էին արել «Վտորովո-Պրիմորսկ» նավթամթերքի խողովակաշարի 1021-րդ կմ-ի վրա: Հանցագործների անցկացրած խողովակը նավթատարից մտնում էր մի ավտոտնակի մեջ:
Ավտոտնակում նավթամթերքի ստացման ինքնաշեն հանգույց էր ստեղծվել, իսկ գողացված վառելիքը պահվում էր 30 տոննա տարողությամբ բաքում:
Քննության ընթացքում առգրավվել է 28 հազար լիտր դիզվառելիք: Ներկայումս հետաքննություն է ընթանում:





























