Ադրբեջանի տարածքում 3 մագնիտուդով երկրաշարժ է եղել, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալլ:

Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել ուրբաթ, ժամը 9:09-ին, Ղազախ քաղաքից 17 կմ դեպի հյուսիս-արեւելք, հաղորդում է Հայաստանի ազգային սեյսմիկ ծառայությունը:

Տուժածների եւ ավիրածությունների մասին տեղեկություններ չկան: