Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, 5։30-ի սահմաններում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարության հրշեջ-ծառայություն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Քոչարյան 14 հասցեում հրդեհ է բռնկվել։
Ինչպես այդ մասին NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրն են մեկնել Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ 4 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Քոչարյան 14 հասցեում գործում է «Քալանթար» ՍՊԸ-ին պատկանող մեծ խանութը, որտեղ էլ, դեռեւս անհայտ պատճառներով, բռնկվել է խոշոր հրդեհը։
Կրակը մարվել է 7։30-ի սահմաններում։ Հրդեհի պատճառները պարզելու համար այս պահին պետական հրդեհային տեսչության աշխատակիցները սկսել են հետաքննությունը։ «Քալանթար» խանութում կան սննդի, տնտեսական ապրանքների բաժիններ եւ դեղատուն, որը, ըստ ամենայնի, մասամբ է վնասվել։
Զոհեր եւ վիրավորներ, բարեբախտաբար, չկան։







Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի





























