Խոսրովի արգելոցը կարող էր այրվել  տեխնիկայի աշխատանքի պատճառով կամ մարդու մեղքով: Այս մասին սեպտեմբերի 26-ին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը` մեկնաբանելով օգոստոսին Խոսրովի արգելոցի հրդեհը։

Ըստ խոսքով՝ այսպիսի ենթադրությունը կապված է միաժամանակ մի քանի վայրերում հրդեհի բռնկման հետ, ինչն ապացուցում  է արբանյակից արված լուսանկարը: Դա կարող էր տեղի ունենալ նաեւ կայծակի հարվածից: Բայց պետք է հնարավոր համարել նաեւ տեխնածին աղետի հնարավորությունը (օրինակ ավտոմոբիլային շարժիչի կամ այլ տեխնիկայի խափանման պատճառով կայծերը):

Մինասյանը նշել է, որ ամենից շատ տուժել են 220 հա գիհու նոսր անտառները, որոնք շատ դժվար են վերականգնվում: Տուժել են նաեւ 900 հա կաղնու նոսր անտառները, սակայն կրակը հիմնականում տարածվել է խոտով եւ չի վնասել արմատները:

Նախարարի հավաստմամբ՝ արգելոցի կենդանիները չեն տուժել:

Այժմ Բնապահպանության նախարարությունը ցանկանում է ընդլայնել արգելոցը եւ դրա շուրջ բուֆերային գոտիներ ստեղծել, որոնք մարդածին աղետները կկրճատեն: 

Ինչ վերաբերում է արգելոցի շրջակայքի բնակիչներին, ապա նախարարությունը համապատասխան փոխհատուցման դիմաց կառաջարկի տեղափոխել նրանց: