Վրաստանի փոխվարչապետ Գեորգի Բարամիձեն դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի ներկայացուցիչներին՝ խնդրելով Վրաստանին ներկայացնել ՆԱՏՕ ընդունման գործողությունների ռազմավարական պլանը:

Նա նկատել է, թե հուսով է, որ ԱՄՆ իշխանությունները հստակ պատկերացում ունեն, թե ինչպես Թբիլիսին կարող է իրացնել միջոցառումների համալիրը՝ միտված Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելուն, հաղորդում է Associated Press-ը:

«Վրաստանն արդեն իր քաղաքականությունը տանում է այնպես, կարծես արդեն ՆԱՏՕ-ի անդամ է»,- ասել է Բարամիձեն՝ նկատի ունենալով Վրաստանի զինված ուժերի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ:

ՆԱՏՕ-ի ղեկավարությունը անդամակցության հստակ ժամկետներ չի նշում, բայց միաժամանակ դաշինքի ներկայացուցիչները նկատել են, որ Վրաստանը վաղ թե ուշ կանդամակցի դաշինքին: