Հայաստանի Բնապահպանության նախարարության տեսչությունը հայտնաբերել է կարմրախայտի որագողների:  Այս մասին սեպտեմբերի 26-ին՝ ասուլիսի ժամանակ, ասել է նախարար Արծվիկ Մինասյանը:

Ըստ նրա՝ վնասը շատ մեծ է եղել` 533 ձուկ: Նրա խոսքով որսագողները փորձել են ամենավտանգավոր միջոցով՝ էլեկտրականությամբ շշմեցնել ձկներին:

Նախկինում նախարարությունն  այդպիսի խոշոր հանցագործությունը երբեւէ չի բացահայտել: «Եվ ինչ-որ մեկը դեռ արդարացնում է այդ մարդկանց` նշելով սոցիալական պատճառների մասին, փոխանակ հիշելու հազարավոր այլ մարդկանց, ովքեր նույն դժվարությունների պայմաններում, նման քայլի չեն դիմում», - ավելացրել է նախարարը: