Դադարեցվել է գազի մղումը Ադրբեջանի հյուսիս-արեւմտյան տարածաշրջան: 

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այդ մասին հայտնել են Բալաքենի, Զաքաթալայի, Գախի, Շեքինի եւ Օղուզի շրջանների բնակիչները: Գազի մղումը դադարեցվել է ժամը 8-ին:

Գազի դադարեցման պատճառը Եվլախ-Խալդանի գազատարի վրա գազի արտահոսքն է:

Տվյալ պահին Աղդաշի վարչության աշխատակիցները վերականգնողական աշխատանքներ են անցկացվում: