Այսօր՝ դեկտեմբերի 10-ին ժամը 11:30-ի սահմաններում Դավիթաշեն կամրջի մոտ, «Արմենիա» հեռուստաընկերության դիմաց դեռեւս անհայտ պայմաններում «Մերսեդես E-340» մակնիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ճամփեզրի երկաթե սյանն ու գլխիվայր շուռ եկել:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ ճանապարհային ոստիկանության ժամանումը մեքենայի վրայից հանվել էին համարանիշները:

Այս պահին վթարի վայրում ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու քաղաքացիները փորձում են գլխիվայր շուռ եկած ավտոմեքենան ուղղել: Այդ նպատակով վթարի վայր է բերվել վերամբարձ կռունկ եւ քարշակ ավտոմեքենան, որպեսզի ավտոմեքենան վթարի վայրից տեղափոխվի:

Ըստ ականատեսների, բարեբախռաբար զոհեր եւ վիրավորներ չկան: Ավտոմեքենան վարել է Լեւոն Առուստամյանը, իսկ համարանիշները եղել են 38 ՕՏ 888:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի