Հայաստանի վարչապետի խորհրդական Արամ Ղարիբյանը NEWS.am-ի խնդրանքով այսօր՝ դեկտեմբերի 10-ին անդրադարձավ գյուղատնտեսության նախարարության բուժսանիտարիայի տեսչության պետ Վռամ Գյուլզադյանի պաշտոնանկությանը։ Խորհրդականն ասաց, որ վարչապետի մեկնաբանությունն այդ առթիվ սպառիչ էր, սակայն հավելեց նաեւ, որ բուժսանիտարիայի տեսչության աշխատանքի արդյունավետությունը շատ ցածր էր։

«Օրինակ, բույսերի պաշտպանության միջոցները պետք է հսկողության տակ գտնվեն եւ փորձաքննության ենթարկվեն, սակայն այդ աշխատանքները բաց են մնացել»,- ասաց Ա. Ղարիբյանը, նշելով, որ դա աշխատանքից հեռացման պատճառներից մեկն է եղել։

Հիշեցնենք, որ Վ. Գյուլզադյանը NEWS.am-ին տված հարցազրույցում նշել էր, որ իր պաշտոնանկության հիմնական պատճառը գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի հետ ունեցած անձնական եւ կուսակցական բնույթի հակասություններն են։