ՌԴ Սահմանադրության օրվա կապակցությամբ դեկտեմբերի 8-ին համերգ է կայացել «Երիտասարդ Հայաստանը՝ նոր Ռուսաստանին», որին մասնակցել են ավելի քան 1000 աշակերտներ, բարձրդասարանցիներ, Երեւանի ստեղծագործական երիտասարդության ներկայացուցիչներ:
Տոնի կազմակերպիչները Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունն ու «Հարմոնիա» ռուսական մշակույթի կենտրոնն են:
Երիտասարդ հայ «աստղիկները» կատարել են ռուսական երգեր:
«Ես սիրում եմ քեզ, Ռուսաստան» երգով համերգը բացել մանկական «Եվրատեսիլ-2010»-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանը:
Պատվավոր հյուրերի թվում են եղել Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն եւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:





























