Եվրոպան հաջորդ ամառ պետք է պատրաստվի «Լյուցիֆերի» վերադարձին:

Կլիմայի փորձագետների կանխատեսմամբ՝ այս ամառվա եվրոպական աշխարհամասի դժոխային շոգը կլիմայի արհեսատական փոփոխության պատճառով կարող է պարբերաբար կրկնվել:

«Մենք այս տարվա ամռան ռեկորդային ջերմաստիճանի վրա, որը Լյուցիֆեր անվանում է ստացել, մարդկային գործոնի ազդեցության հստակ ապացույցներ ենք գտել», - ասել է Նիդերլանդների Թագավորական օդերեւութաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Գերտ Յան Վան Օլդենբորգը:

World Attribution World Weather խումբը, որի անդամ է նաւե Օլդենբորգը, ուսումնասիրություն էր հրապարակել, որտեղ նշվում է, որ մարդու գործունեության հետ կապված ջերմոցային գազերի արտանետումները 1900-ականների սկզբի համեմատ նման ջերմային ալիքների հավանականությունը 4-10 անգամ մեծացրել են:

«Կլիմայի փոփոխությունը արդեն զգալի ազդեցություն ունի այսօրվա ռիսկերի վրա, եւ մենք պետք է անենք հնարավորը` այդ ռիսկերը վերահսկելու համար», - զգուշացնում են փորձագետները: