National Geographic հեռուստաալիքը «Երբ Հռոմն էր կառավարում» հաղորդաշարի «Սուրբ Գեղարդի Առասպելը» ֆիլմի նկարահանման նպատակով խումբ էր ուղարկել Հայաստան: Նկարահանումներ են իրականացրել Սբ. Էջմիածնում, Խոր Վիրապում, Գառնիում եւ Գեղարդում:
Հաղորդաշարը փորձում է սեփական հետաքննությունն իրականացնել` պարզելու, թե Քրիստոսին խոցած այժմ հայտնի առասպելական 3 գեղարդներից (նիզակ) ո՞րն է աստվածաշնչյան Սուրբ Գեղարդը:
Հետաքննության հերթական փուլն էր հաղորդաշարի կազմակերպիչներին բերել Հայաստան: Ֆիլմը, որը ներկայացնում է Հայաստանը, որպես աշխարհում առաջին քրիստոնեական պետություն, եւ որտեղ ներկայացված են վերոհիշյալ վայրերի հիասքանչ տեսարաններ, եթերում է լինելու National Geographic արբանյակային հեռուստաալիքով դեկտեմբերի 13-ին ժամը 05:00-ին (Երեւանի ժամանակով) եւ դեկտեմբերի 15-ին ժամը 06:00-ին (Երեւանի ժամանակով):




























