Վանուատուի իշխանությունները հրաբխի ակտիվացման պատճառով կարգադրել են ամբողջությամբ տարհանել Օբա կղզու բնակիչներին: AP-ի տվյալներով՝ կղզում ապրում է շուրջ 11 հազար մարդ. բոլորին տարհանելու համար մեկ շաբաթ կպահանջվի:

Կղզում ակտիվացել է Մանարո հրաբուխը եւ հզոր ժայթքման վտանգ կա:

Վանուատուի կառավարության ներկայացուցիչ Իլեր Բուլեն հայտարարել է, որ իշխանությունները չեն կարող վտանգի ենթարկել մարդկանց կյանքը եւ հանձնարարել է ստիպողաբար անցկացնել տարհանումը:

Հրաբխի ակտիվության մակարդակը չորրորդ աստիճանի է: Շաբաթվա սկզբին իշխանությունները հայտարարել էին արտակարգ դրության մասին: