Վիետնամում դատարանը մահապատժի է ենթարկել PetroVietnam պետընկերության նախկին ղեկավարին։ Դատավճիռը կայացվել է 51 բանկիրների եւ պաշտոնյաների դեմ դատական  գործի շրջանակում։ Նրանց մեղադրել են կաշառակերության եւ վատ կառավարման մեջ, ինչը 69 մլն դոլարի կորստյան է հանգեցրել, հայտնում է Reuters–ը։

Տեղացի մագնատ Հա Վան Թհաման՝ Ocean Bank–ի հիմնադիրը, ցմահ ազատազրկման է դատապարտվել։ Բանկերի եւ էներգետիկայի ոլորտի տասնյակ այլ ներկայացուցիչներ տարբեր ժամկետներով ազատազրկման են դատապարտել։