Հայաստանում ընթացիկ տարվա 8 ամիսներին գրանցվել է թրաֆիքինգի 8 դեպք։ Այս մասին սեպտեմբերի 29-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է Ոստիկանության շտաբի պետ գնդապետ Հովհաննես Քոչարյանը։

Նրա խոսքով՝ դա 3 դեպքով ավելի է, քան անցյալ տարվա նույն շրջանում։ Բացահայտվել է 7 դեպք։ Նշված շրջանում գրանցվել է 12 484 հանցագործություն, բացահայտվել՝ 10606-ը։ Հատկապես ծանր հանցագործությունները կազմում են 1 տոկոսը, ինչն ավելի քիչ է, քան անցյալ տարի։ Կրճատվել է նաեւ ծանր հանցագործությունների թիվը։ Սպանությունները կազմել են ծանր հանցագործությունների 3 տոկոսը կամ 34 դեպքը։  Դրանցից 25-ը բացահայտվել է։

Գողության, կողոպուտի եւ թալանի դեպքերը պակասել են։ Թմրանյութերի շրջանառության բացահայտման դեպքերը, ընդհակառակը, շատացել են։