Ոստիկանության շտաբի պետ գնդապետ Հովհաննես Քոչարյանը մեկնաբանել է երկրում վերջերս տեղի ունեցած աղմկոտ հանցագործությունների դեպքերը։
Սեպտեմբերի 29-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, նա արձանագրել է հանցագործությունների տարածման կապակցությամբ Ոստիկանության հասցեին հնչած քննադատությունը։ Նրա խոսքով՝ հետազոտությունը ցույց է տալիս, որ վիճակագրական փոփոխություններ չկան, իսկ քննադատությունն ավելի շատ հուզական բնույթ է կրում։ Չնայած դրան՝ Ոստիկանությունը խոստանում է վերանայել մոտեցումները եւ լինել մեկ քայլ առաջ։


























