Հայաստանի ոստիկանությունը նախաձեռնում է ոստիկանական զորքերի գործառույթների փոփոխություն: Սեպտեմբերի 29-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց Ոստիկանության շտաբի պետ, գնդապետ Հոհաննես Քոչարյանը:
Շտաբի պետը հիշեցրեց, որ ներկայումս ոստիկանական զորքերը համարվում են Զինված ուժերի մաս: Ոստիկանությունն առաջարկում է, որ ոստիկանական զորքերի գործունեությունը կարգավորվի բացառապես Ոստիկանության մասին օրենքով: «Իհարկե, սա դեռեւս միայն առաջարկ է, որը հասարակական քննարկումներից հետո կներկայացվի կառավարությանը»,- նշեց Քոչարյանը՝ հավելելով, որ այդպիսով ստորաբաժանումն ավելի պրոֆեսիոնալ կդառնա: Գործառույթներից մեկը կլինի ահաբեկչությանը հակազդումը: «Մեկ կառույցի վրա չի կարող 2 կարեւորագույն խնդիր դնել»,- հիշեցրեց Քոչարյանը:.
Հանրահավաքների ժամանակ ներքին զորքերի դերը պարզաբանելիս Հովհաննես Քոչարյանը նշեց, որ այն կարող է միջամտել միայն անկարգությունների դեպքում:


























