ՀՀ ՃՈ–ն համաձայն չէ, որ ավտովթարների քանակն աճել է։

Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը նշել է, որ ընթացիկ տարվա 8 ամիսներին գրանցվել է ավտովթարների թվի աճ, որոնց արդյունքում եղել են զոհեր եւ վիրավորներ։ «Սակայն անցյալ տարի զոհերով եւ տուժածներով ավտովթարների թիվն անհամեմատ քիչ է եղել»,– հիշեցրել է Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ այս տարի նման ավտովթարների թիվը 205-ով ավելի շատ է, եւ զոհերի թիվն էլ 5-ով մեծ է։

«Համանման միտումներ կան ամբողջ աշխարհում, դա պայմանավորված է տրանսպորտի թվի աճով։ Մենք փորձում ենք այնպես անել, որ ավտովթարների թվի աճին զուգահեռ՝ գոնե զոհերի թիվը չմեծանա»,– ասել է ՃՈ ներկայացուցիչը։