Սաուդյան Արաբիայում կալանավորել են մի տղամարդու, որը սպառնում էր հարձակվել կին վարորդների վրա, փոխանցում է Reuters–ը։
Նշենք, որ Սաուդյան Արաբիայի թագավորը հրաման էր ստորագրել, որով առաջին անգամ կանանց թույլատրվում է եկող տարվա հունիսից մեքենա վարել։ Շատ բնակիչներ ողջունել են հրամանը, սակայն ոմանք էլ դժգոհություն եւ զայրույթ են հայտնել։
Ձերբակալված տղամարդը սոցցանցերում տեսանյութ էր տեղադրել, որում սպառնում է այրել կին վարորդներին։ «Երդվում եմ Աստծու անունով, եթե կանանց մեքենան փչանա, ես կայրեմ նրան էլ մեքենան էլ»,– ասել է նա։


























