Գերմանիայի Հեսսեն քաղաքի դատարանը պարտավորեցրել է ավանակի տիրոջը փոխհատուցել 5800 եվրո նյութական վնասը, որը կենդանին հասցրել է McLaren 650S ավտոմեքենայի սեփականատիրոջը: Newsru-ն հաղորդում է, որ ավտոմեքենայի գինը 300 հազար եվրո է:
Դեպքը տեղի է ունեցել 2016 թվականի սեպտեմբերին: Bild-ի տեղեկություններով՝ ձեռնարկատեր Մարկուս Ցանը, մեքենան կայանել է անասուններին պահելու վայրի մոտ, որտեղ այդ պահին գտնվել է Վիտուս անունով ավանակը: Ցանը պնդում է, որ ավանակը մոտեցել է եւ պոկել կապոտի մի մասը:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները ենթադրել են, որ կենդանին նարնջագույն ավտոմեքենան հսկայական գազար է պատկերացրել, հաղորդում է DW-ն:




























