ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը Սուոնսի համալսարանի դոկտորի կոչում կստանա: Այս մասին հայտնում է The Guardian- ը:
Պարբերականը հաղորդում է, որ Քլինթոնը հոկտեմբերի 14-ին կայցելի ափամերձ Սուոնսի քաղաք եւ Ուելսի կոմսություն: Նա իր գործին նվիրվածության եւ ամբողջ աշխարհում ընտանիքների եւ երեխաների իրավունքների խրախուսման համար մրցանակ կստանա:
Պրոֆեսոր Ռիչարդ Դեւիսը նշել է, որ համալսարանը պատիվ ունի մրցանակ հանձնել Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկնոջը, որը միջազգային նշանակության ֆիգուր եւ մարդու իրավունքների մարմնավորման խորհրդանիշ է դարձել:
«Մեծ պատիվ է, որ նա ընտրություններից հետո իր առաջին հրապարակային ելույթի համար Սուոնսիի համալսարանն է ընտրել», - ասել է Դեւիսը:




























