Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաքի շրջաններից մեկում շաբաթ ռազմական օդանավ է կործանվել, 10 մարդ զոհվել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Radio Okapi- ին:

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան Կինշասի թաղամասերից մեկում: Քաղաքի Ժորժ Թաբոր միջազգային օդանավակայանի ներկայացուցիչը հայտարարել է, որ ինքնաթիռում եղել է տասը մարդ, ոչ ոք ողջ չի մնացել: Նրա խոսքով՝ դժբախտ պատահարի վայրում գտնվողներից ոչ մեկը չի զոհվել:

Ռադիոկայանի հաղորդմամբ՝ ինքնաթիռը վթարի է ենթարկվել միջազգային օդանավակայանից դուրս գալուց անմիջապես հետո: Նախնական տվյալներով՝ պատճառը տեխնիկական անսարքությունն է: