Սեպտեմբերի 30-ին Վաշինգթոնում ընթանում է «Ռասայական արդարության երթ», որի մասնակիցներն իշխանություններից պահանջում են դադարեցնել աֆրոամերիկացիների նկատմամբ անարդար քաղաքականությունը եւ քայլեր ձեռնարկել ռասայական խտրականության հողի վրա հանցագործությունների կանխման համար։
Այս պահին հարյուրավոր մասնակիցներ հավաքվել են Վաշինգթոնի կենտրոնում՝ Լինքոլնի զբոսայգում։ Նրանք պլանավորում են այդտեղից շարժվել դեպի ԱՄՆ արդարադատության նախարարություն։ Նրանց միանալու են «Սեւամորթ կանանց աջակցության երթի» մասնակիցները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։




























