Քալիֆորնիայում ֆիզկուլտուրայի ուսուցիչը կալանավորվել է, երբ նրան մեղադրել են ոստյունապարանն իր ուղղակի նշանակությամբ չօգտագործելու մեջ՝ նա մարզումների ժամանակ զբաղվել է երեխաներին շնչահեղձ անելով: Ֆրեզնոյի շրջանի շերիֆի գրասենյակից հայտնել են, որ իրենք հսկողության տակ են վերցրել 64-ամյա Պիթեր Սամհամերին երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի 4 քրեական գործով, փոխանցում է USA.one-ը:
Տեղացի խուզարկուները պնդում են, որ Հերդոն Բարսթոուում մանկավարժը պարանը փաթաթել է մի քանի աշակերտների պարանոցին, որոնք 9-ից 11 տարեկան էին: Նրանք պնդում են, որ պարանը երեխաների պարանոցի եւ ուսերի վրա կարմրության հետքեր է թողել: Կենտրոնական միացյալ դպրոցական շրջանում հետեւյալ հայտարարությունն են տարածել. «Պարոն Սամհամերը պաշտոնական վարչական արձակուրդում է: Շրջանի գլխավոր առաջնահերթությունը աշակերտների անվտանգությունն է, ուստի մենք սերտորեն համագործակցում ենք շրջանային շերիֆի վարչության հետ եւ կշարունակենք այդպես վարվել հետաքննության ամբողջ ընթացքում»:


























