Յակուտսկում եւ նրա մերձակա շրջաններում Յակուտսկի Կոնդենսացիոն ջերմաէլեկտրակայանում վթարի հետեւանքով դադարեցվել է էլեկտրականության, ջրի եւ ջեռուցման մատակարարումը: Հոկտեմբերի 1-ին Յակուտսկում օդի ջերմաստիճանը մոտ 0 աստիճան է, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Էլեկտրակայանում հրդեհ է բռնկվել, որի հետեւանքով այն ամբողջությամբ անջատվել է: Վթարի հետեւանքով ծանրաբեռնվել է Յակուտսկի ՋԷԿ-ը: Ծանրաբեռնվածությանը չդիմանալով՝ այն նույնպես աշխատանքը դադարեցրել է:

News.Ykt.Ru պարբերականը հայտնում է, որ  Կոնդենսացիոն ջերմաէլեկտրակայանում պայթել է 12 տուրբիններից մեկը: Մեկ մարդ տուժել է:

Էլեկտրակայանում հրդեհը մարվել է: ՌԴ Էներգետիկայի նախարարությունից հայտնել են, որ էլեկտրակայանի սնուցումը վերականգնված է: Սակայն սպառողներին էլեկտրականության մատակարարումը դեռեւս չի վերսկսվել: