Աֆղանստանի ՌՕՈւ-ի սխալ ավիահարվածի հետեւանքով առնվազն 10 աֆղան զինվորական է զոհվել, եւ 11-ը վիրավորվել է: AP-ն հայտնում է, որ պատահարը տեղի է ունեցել Հիլմենդ հարավային նահանգի հսկիչ անցակետում:
Աֆղանստանի Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը հաստատել է ավիահարվածի մասին տեղեկությունը՝ այլ մանրամասներ չներկայացնելով: Զոհերի թվում են ինչպես ոստիկաններ, այնպես էլ հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ:


























